ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Sepultura-ն՝ Երևանում

Sepultura-ն՝ Երևանում
28.09.2015 | 22:32

Նոյեմբերի 28-ին թրեշ-մետալ ուղղվածությամբ բրազիլական հանրահայտ Sepultura խումբը՝ ի ուրախություն հայաստանյան երկրպագուների, հանդես կգա Երևանում՝ խմբի 30-ամյակին նվիրված շրջագայության շրջանակներում։

Համերգը կազմակերպված է Zhesht Events ու Tomsarkgh.am կազմակերպությունների կողմից և Mezzo Production-ի աջակցությամբ։

Մանրամասներին ու ընթացիկ թարմացումներին ծանոթանալու համար հետևեք Ֆեյսբուքում ստեղծված համապատասխան խմբին:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ